18:49  ,  23 ապրիլի, 2012

Սիլվիո Բեռլուսկոնին փակել է «Միլանի» հսկայական պարտքը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին պատկանող Fininvest հոլդինգային ընկերությունը մարել է «Միլան» ֆուտբոլային ակումբի պարտքերը: 2011-ի վերջնարդյունքում Բերլուսկոնիին պատկանող «Միլանը» 67,3 միլիոն եվրոյի պարտք էր կուտակել, թեեւ ակումբի եկամուտը նախորդ տարվա 253,2 միլիոն եվրոյից աճել է մինչեւ 266,8 միլիոն: Սակայն թիմի ծախսերն ավելի շատ են աճել: 2010-ին կորուստները կազմել էին 69,8 միլիոն եվրո:

«Միլանի» գործադիր տնօրեն Ադրիանո Գալիանին շնորհակալություն է հայտնել Սիլվիո Բերլուսկոնին եւ հայտարարել, որ առանց Fininvest-ի աջակցության թիմը չէր կարողանա հասնել բարձր մարզական արդյունքների, գրում է իտալական մամուլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով