18:11  ,  23 ապրիլի, 2012

Իտալիայի հավաքականի մարզիչը կարող է գլխավորել «Ինտերը»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին Եվրո-2012-ից հետո կարող է գլխավորել Միլանի «Ինտերը», հաղորդում է Sky Sport Italia-ն:

Չնայած Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ունեցած պայմանագրի, Պրանդելին բազմիցս խոստովանել է, որ ամենօրյա աշխատանքի ցանկություն ունի:

Ընթացիկ մրցաշրջանում արդեն երկու մարզիչների փոխած «Ինտերի» սեփականատեր Մասիմո Մորատին մտադիր է Պրանդելիին առաջարկել տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ:

«Ինտերի» գլխավոր մարզչի թեկնածուներից են համարվում նաեւ Մարսելո Բյելսան եւ Լորան Բլանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում