15:41  ,  23 ապրիլի, 2012

Մալուդա. «Բարսելոնային» հաղթելը բարդ կլինի, բայց հնարավոր է

«Բարսելոնային» հաղթելը բարդ է, բայց հնարավոր է, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆլորան Մալուդան:

«Իսպանիայում մեզ ծանրագույն փորձություն է սպասվում: Սակայն մենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում ձգտել ենք հայտնվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում: Այժմ մենք կիսաեզրափակիչում ենք: Մնում է գործադրել բոլոր ջանքերը եւ խաղալ սեփական հնարավորություններից ուժեղ: Ես վստահ եմ, որ մենք դա կարող ենք անել: Առաջին հերթին, մենք դա պետք է ինքներս մեզ ապացուցենք: «Բարսելոնային» հաղթելը բարդ կլինի, բայց դա հնարավոր է», - Մալուդայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով