12:46  ,  23 ապրիլի, 2012

Չավի. Ոչ մի պաշտպանական խաղ «Չելսիին» չի օգնի

Մենք արժանի ենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղալուն, հայտարարել է Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին` խոսելով ապրիլի 24-ին կայանալիք «Բարսելոնա» - «Չելսի» կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման մասին:

«Մենք արժանի ենք եզրափակիչին: «Ռեալից» կրած պարտությունը էլ ավելի է զայրացրել մեր կոլեկտիվին:

Ես կցանկանայի հենց հիմա խաղալ «Չելսիի» դեմ: Անհաջող խաղի պատճառով մեր մեջ բարկություն է կուտակվել հենց մեր դեմ: Այդ բարկությունը մենք կպարպենք «Չելսիի» վրա: Ոչ մի պաշտպանական խաղ նրանց չի օգնի»,  - Չավիի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով