09:35  ,  23 ապրիլի, 2012

Մահ` Լոնդոնի մարաթոնում

Լոնդոնի ավանդական մարաթոնի մասնակիցներից մեկը` 30-ամյա մի կին եզրագծում կորցրել է գիտակցությունը: Շտաօգնութությունը փրկել վազորդուհու կյանքը չի կարողացել: Մահվան պատճառը պաշտոնապես դեռ չի հրապարակվել:

1981-ից անցկացվող լոնդոնյան մարաթոնում սա մահվան արդեն 10-րդ դեպքն է:

Այս տարի վազքին մասնակցել է 37 հազար մարդ: Հաղթող է դարձել քենիացիներ Վիլսոն Քիփսանգը եւ Մերի Քիթանին, հաղորդում է The Telegraph-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում