03:30  ,  23 ապրիլի, 2012

Ռոբին վան Պերսին՝ Պրեմյեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Արսենալի» հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից ճանաչվել է Պրեմյեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Goal.com-ը:

Հավակնորդների թվում էին նաեւ Ուեյն Ռունին («Մանչեսթեր Յունայթեդ»), Սերխիո Ագուերոն, Դավիթ Սիլվան, Ջո Հարտը (բոլորը՝ «Մանչեսթեր Սիթի») եւ Սքոթ Պարկերը («Տոտենհեմ»):

Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում 28-ամյա Վան Պերսին խփել է 27 գնդակ:

Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան հրապարակել է նաեւ տարվա խորհրդանշական հավաքականը.

Դարպասապահ – Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»)

Աջ պաշտպան – Կայլ Ուոկեր («Տոտենհեմ»)

Կենտրոնական պաշտպաններ – Վենսան Կոմպանի («Մանչեսթեր Սիթի»), Ֆաբրիսիո Կոլոչինի («Նյուքասլ»)

Ձախ պաշտպան – Լեյթոն Բեյնս («Էվերտոն»)

Հենակետային կիսապաշտպան – Սքոթ Պարկեր («Տոտենհեմ»)

Աջ կիսապաշտպան – Դավիթ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)

Կենտրոնական կիսապաշտպան – Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի»)

Ձախ կիսապաշտպան – Գարեթ Բեյլ («Տոտենհեմ»)

Հարձակվողներ – Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոբին վան Պերսի («Արսենալ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում