Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած Լեւոն Արոնյան (2820) – Վլադիմիր Կրամնիկ (2801, Ռուսաստան) ընկերական մրցախաղի երկրորդ պարտիան: Մրցախաղն ավարտվեց 37-րդ քայլում: Գրանցվեց ոչ ոքի արդյունք: Հայ Գրոսմայստերը խաղում էր սպիտակներով:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կայացած առաջին պարտիայում Արոնյանը հաղթել էր սեւ խաղաքարերով:
Ընդհանուր հաշիվը 1.5 – 0.5 է՝ հոգուտ Արոնյանի: Երրորդ պարտիան կկայանա ապրիլի 24-ին:
Արոնյան – Կրամնիկ մրցախաղը բաղկացած է վեց դասական պարտիաներից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում