17:41  ,  12 սեպտեմբերի, 2013

Արթուր Սարկիսով. Հույս դեռ կա

«Դեռ չեմ մարզվում, քանի որ այժմ բուժվում եմ: Վնասել եմ կողոսկրերս: Այս պահին դեռ բժիշկների հսկողության տակ եմ»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Արթուր Սարկիոսվը, ով սեպտեմբերի 10-ին կայացած Հայաստան – Դանիա աշխարհի առաջնության ընտրական խաղում ստացել էր վնասվածք՝ չկարողանալով շարունակել հանդիպումը:

«Դանիացիների դեմ խաղում վնասվածք ստացա այն դրվագում, երբ ընկա հարվածի հետեւանքով: Դժվարությամբ էի շնչում եւ զգացի, որ չեմ կարողանա շարունակել խաղը: Դեռ չեմ մարզվում, քանի որ այժմ բուժվում եմ: Վնասել եմ կողոսկրերս: Չգիտեմ՝ կմասնակցեմ «Ուրալի» առաջիկա խաղին, թե՝ ոչ: Այս պահին դեռ բժիշկների հսկողության տակ եմ»,- զրույցում հայտնեց Սարկիսովը:

Հայաստանի հավաքականի՝ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունների մասին 26-ամյա հարձակվողը նշեց. «Իհարկե, խմբից դուրս գալու հնարավորությունը դեռ չենք կորցրել: Մյուս 2 խաղերում պետք է հնարավոր ամեն բան անենք հաղթանակի համար, իսկ հետո նոր նայենք, թե ինչպես կխաղան մրցակիցները: Հույս դեռ կա»,- ասաց ֆուտբոլիստը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով