Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գոհ է ներկայիս թիմից, որը մասնագետի խոսքերով գերազանցում է կատալոնական «Բարսելոնային», հաղորդում է Marca-ն։
Իսպանացի մասնագետը կարծում է, որ խաղային ինտելեկտի տեսանկյունից գերմանական ակումբի ֆուտբոլիստները գերազանցում են կատալոնացիներին։ «Բավարիա» տեղափոխվելուց առաջ Գվարդիոլան գլխավորում էր «Բարսելոնան», որի հետ նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները։
Հիշեցնենք, որ «Ալյանց Արենայում» տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ գերմանական ակումբը 2։0 հաշվով հաղթեց կատալոնացիներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում