15:46  ,  15 օգոստոսի, 2013

Գվարդիոլա. «Բավարիայի» ֆուտբոլիստները գերազանցում են «Բարսելոնայի» խաղացողներին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գոհ է ներկայիս թիմից, որը մասնագետի խոսքերով գերազանցում է կատալոնական «Բարսելոնային», հաղորդում է Marca-ն։

Իսպանացի մասնագետը կարծում է, որ խաղային ինտելեկտի տեսանկյունից գերմանական ակումբի ֆուտբոլիստները գերազանցում են կատալոնացիներին։ «Բավարիա» տեղափոխվելուց առաջ Գվարդիոլան գլխավորում էր «Բարսելոնան», որի հետ նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները։

Հիշեցնենք, որ «Ալյանց Արենայում» տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ գերմանական ակումբը 2։0 հաշվով հաղթեց կատալոնացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում