Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի Մարինգա քաղաքում ավարտված մրցաշարում 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Մրցաշարին մասնակցել են 233 շախմատիստներ։ ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանի արդյունքը 5,5 միավոր է, իսկ առաջին տեղը գրավել է արգենտինացի գրոսմայստեր Սանդրո Մարեկոն։
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մեկնարկած մրցաշարում երեք տուրերից հետո վաստակել է երեք միավոր եւ մի շարք այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը, հաղորդում է Armchess-ը։
Լուսանկարում՝ Գրիգոր-Սեւակ Մխիթարյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում