Ես շատ ուշադիր եմ Յուրգեն Կլոպի խոսքերին, սակայն մի քանի մարզումներն ու երկու հանդիպուները բավարար չեն հարմարվելու համար, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Իմ ընտրության մեջ հսկայական դեր է խաղացել Յուրգեն Կլոպը: Նա մեծագույն մարզիչ է: Թիմում հավաքվել են գերազանց ֆուտբոլիստներ եւ իսկական պրոֆեսիոնալներ: Ես հարձակողական կիսապաշտպան եմ: Խաղը սկսում եմ տասը համարի դիրքում, բայց հանդիպման ընթացքում նահանջում եմ, երբեմն հայտնվում եմ գրոհի սուր ծայրին: Թիմի հետ տիտղոս նվաճելը անհավանական հաճույք է: Մենք ֆուտբոլ ենք խաղում տիտղոսներ նվաճելու համար: Ֆուտբոլից բացի, սիրում են թատրոն եւ կինո գնալ: Երբեմն ցանկություն է լինում պարզապես մնալ տանը եւ մի լավ հանգստանալ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը գերմանական Kicker-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում