19:20  ,  2 հուլիսի, 2014

Daily Mirror. Հենրիխ Մխիթարյանը՝ Սուարեսին փոխարինելու թեկնածուների թվում

Բրիտանական Daily Mirror-ը ներկայացրել է այն 10 ֆուտբոլիստներին, ովքեր կարող են «Լիվերպուլում» փոխարինել Լուիս Սուարեսին, եթե ուրուգվայցի հարձակվողը որոշի հեռանալ անգլիական ակումբից։

Նրանց թվում է նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Հայ ֆուտբոլիստը «Բորուսիայում» անցկացրած մեկնարկային մրցաշրջանում դարձել է 11 գոլի հեղինակ։ Այժմ «Լիվերպուլը» վերադարձել է Չեմպիոնների լիգա եւ կարող է կրկին փորձել ձեռք բերել նրան»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ անգլիական ակումբը Մխիթարյանին ցանկանում էր ձեռք բերել նաեւ 2013-ի ամռանը, սակայն 25-ամյա ֆուտբոլիստն ընտրեց «Բորուսիան»։

«Լիվերպուլը» Սուարեսի տրանսֆերի շուրջ բանակցում է կատալոնական «Բարսելոնայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով