Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքում բացվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված բաժին, որը կոչվում է «Մեր 10 համար Հենրիխ Մխիթարյանը»։
Բաժինը բացվել է ակումբի օնլայն-խանությում։
Հիշեցնենք, որ 24-ամյա կիսապաշտպանը «Բորուսիայի» հետ 4 տարվա պայմանագիր է կնքել։ Մխիթարյանը գերմանական ակումբի կազմում անցկացրած մեկնարկային խաղում դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։
Լուսանկարում՝ գոլ խփած Մխիթարյանը գրկախառնվում է թուրք կիսապաշտպան Նուրի Շահինի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում