Ծեծի ենթարկված Bellator-ի մարտիկ Միքել Ֆալկաոն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ նրա թիմակից Կաուի Մենան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հաղորդում է mmajunkie.com-ը։
Հիշեցնենք, որ մարտիկները տուժել են Բրազիլիայի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած կռվի ժամանակ:
«Մեր եղբայր Կաուին ապաքինվելու նշաններ է ցույց տալիս: Հետեւում ենք նրա ապաքինմանը: Փառք Աստծուն: Շարունակում ենք աղոթել նրա համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքել Ֆալկաոյի կինը՝ Դանիելան։
Ոստիկանությունը հետաքննություն է կատարում։ Ոչ պաշտոնական տվյալներով, Մենայի եւ Ֆալկաոյի վրա հարձակվողների թվում են նաեւ բենզալցակայանի աշխատակիցները: Բենզալցակայանի սեփականատերը հայտնել է, որ ավելի վաղ MMA-ի 8 մարտիկներ հարձակվել են իր աշխատակիցների վրա:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում