«Շախտյորի» խաղում նկատվում է Ֆերնանդինյոյի եւ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը, հայտարարել է ԽՍՀՄ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վասիլի Ռացը՝ խոսելով Միացյալ մրցաշարի մասին։
«Ֆերնանդինյոն եւ Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» հիմնական կազմի խաղացողներ էին։
Նրանց փոխարինելու համար ժամանակ է հարկավոր։ Կարծում եմ, որ առաջիկայում «Շախտյորը» կվերադառնա իր նախկին մակարդակին», - Ռացի խոսքը մեջբերում է Football24.ua-ն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում