20:45  ,  20 հունիսի, 2013

Ռայկարդը հրաժարվել է գլխավորել ՊՍԺ-ն

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը հրաժարվել է գլխավորել ֆրանսիական ՊՍԺ-ն, գրում է L’Equipe-ը։

Հոլանդացի մասնագետը նշել է, որ հետաքրքրված չէ Ֆրանսիայում աշխատանքով։ 50-ամյա Ռայկարդը մտադիր է դադար վերցնել մարզչական կարիերայում։

Ռայկարդի նախորդ աշխատավայրը եղել է Սաուդյան Արաբիայի հավաքականը, որը նա գլխավորել է 2011-2013-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում