20:16  ,  23 մայիսի, 2013

Գերմանացի հրաձիգը Մյունխենում կներկայացնի Հայաստանը

Մայիսի 25-ին Մյունխենում մեկնարկում է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի չորս ներկայացուցիչներ։

Մրցաշարին Հայաստանից հայտավորված են Իրինա Աղաջանյանը (օդամուղ հրացան, 10 մ), Հրաչիկ Բաբայանը (հրացան, 50 մ, օդամուղ հրացան, 10 մ), Կրիստիան Լաուերը (հրացան, 50 մ, օդամուղ հրացան, 10 մ) եւ Սվետլանա Տիգրանյանը (օդամուղ հրացան, 10 մ)։

Գերմանացի Կրիստիան Լաուերն Իրինա Աղաջանյանի ամուսինն է եւ ներկայացնում է Հայաստանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում