11:33  ,  16 մայիսի, 2013

Անտոնիո Կոնտեն եւս մեկ մրցաշրջան կգլխավորի «Յուվենտուսը»

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հանդիպել է ակումբի նախագահ Անդրեա Անյելիի եւ տնօրեններ Բեպե Մարոտայի, Ֆաբիո Պարատիչիի եւ Պավել Նեդվեդի հետ: Երեք ժամ տեւողությամբ հանդիպումից հետո «Յուվենտուսի» ղեկավարությունը հայտարարել է, որ Կոնտեն թիմում կմնա նաեւ հաջորդ մրցաշրջանում, հաղորդում է Gazzetta dello Sport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում