21:58  ,  23 ապրիլի, 2013

Էդգար Մանուչարյանի թիմը ժամանակից շուտ ապահովեց տեղը Պրեմյեր լիգայում

Եկատերինբուրգի «Ուրալը» ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության ավարտից հինգ տուր առաջ ապահովեց տեղը Ռուսաստանի Պրեմյեր լիգայում: «Ուրալի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

Ապրիլի 22-ին «Ուրալը» հաղթեց «Բալթիկային», իսկ եկատերինբուրգցիներին հետապնդող «Տոմը», Նալչիկի «Սպարտակը» եւ «ԲՄԱ Էներգիան» իրենց հանդիպումներն ավարտեցին ոչ ոքի: Դրա շնորհիվ «Ուրալն» ապահովեց առաջին երկու տեղերից մեկը եւ ուղեգիրը Պրեմյեր լիգա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում