21:23  ,  23 ապրիլի, 2013

«Լիվերպուլը» 20 միլիոն ֆունտ ստերլինգ կառաջարկի Հենրիխ Մխիթարյանի համար

Անգլիական «Լիվերպուլը» 20 միլիոն ֆունտ ստերլինգ կառաջարկի Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, հաղորդում է HITC Sport-ը։

Ավելի վաղ «Լիվերպուլն» առաջարկել էր 12 միլիոն ֆունտ ստերլինգ Մխիթարյանի տրասֆերի համար։ Եվրոպական մամուլում նշվել էր, որ Մխիթարյանին գնելու ցանկություն ունեն նաեւ Լոնդոնի «Տոտենհեմն» ու Թուրինի «Յուվենտուսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում