21:04  ,  23 ապրիլի, 2013

Բժիշկները հավանություն են տվել Մեսիի մասնակցությանը

«Բարսելոնայի» բժիշկները թույլ են տվել թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին խաղալ «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում, հաղորդում է «Բարսելոնայի» կայքը։ Մեսին թիմի հետ Մյունխենում է, սակայն մինչեւ հիմա ակումբի բժշկական շտաբը հավանություն չէր տվել ֆուտբոլիստի մասնակցությանը։

Մեսին աջ ազդրի վնասվածք էր ստացել ապրիլի 2-ին ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում