19:25  ,  23 ապրիլի, 2013

Ֆուտբոլիստը բռունցքով հարվածել է մրցավարի դեմքին

Ֆուտբոլի Ինդոնեզիայի առաջնության հերթական տուրի՝ «Բանդունգ Ռայա» - «Պերսիվա Վամենա» հանդիպման ժամանակ ֆուտբոլիստը հարձակվել է մրցավարի վրա, հաղորդում է The Sun-ը։

Մրցավարը 11 մետրանոց է նշանակել «Պերսիվա Վամենայի» դարպասին։ Պատժված թիմի խաղացող Պիտեր Ռոմարոպենը հարձակվել է մրցավարի վրա եւ բռունցքով հարվածել է։ Խուլիգանը կարմիր քարտ է ստացել։ 15 րոպե դադարից հետո հանդիպումը շարունակվել է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում