18:18  ,  23 ապրիլի, 2013

Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ

Լուվրում ընթացող աշխարհի չորրորդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ։ Պարտիան ավարտվել է 41-րդ քայլում։ Մյուս պարտիաները շարունակվում են։

Արոնյանը վաստակել է 1,5 միավոր, Անանդը՝ 1 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում