16:15  ,  23 ապրիլի, 2013

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները մինչեւ առավոտ նշել են 20-րդ չեմպիոնական տիտղոսը (ֆոտո)

Անգլիայի առաջնության ավարտից հինգ տուր առաջ երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճած «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի հանդերձարանում շամպայնի «ցնցուղ ընդունելուց» հետո ուղեւորվել են գիշերային ակումբներ՝ նշելու 20-րդ չեմպիոնական տիտղոսը։ Առավոտյան ժամը 5-ին Ռիո Ֆերդինանդն այն աստիճան անսթափ է եղել, որ մոռացել է վճարել հաշիվը, բայց մատուցողը հասել է ֆուտբոլիստի հետեւից։ Ֆերդինանդը ստիպված է եղել վճարել տաքսիում, գրում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոբին վան Պերսիի երեք գոլերի շնորհիվ 3։0 հաշվով առավելության հասավ «Աստոն Վիլայի» նկատմամբ եւ վաստակեց 84 միավոր՝ գերազանցելով «Մանչեսթեր Սիթիին» 16 միավոր։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում