14:50  ,  23 ապրիլի, 2013

Լուիս Սուարեսի արարքը հետաքրքրել է Մայք Թայսոնին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի Մայք Թայսոնն անդրադարձել է «Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի արաքին, երբ ուրուգվայցին ապրիլի 21-ին կայացած «Լիվերպուլ» - «Չելսի» (2:2) խաղում կծել էր լոնդոնցիների սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը:

Հիշեցնենք, որ 1997-ին Թայսոնը նույնպես աչքի էր ընկել նմանատիպ վարքով՝ կծելով ամերիկացի բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդի ականջը:

«Ես Twitter-ի միջոցով իմացա տեղի ունեցածի մասին: Իսկ այդ Սուարեսը հետաքրքրիր տղա է: Վստահ եմ, որ մյուս ֆուտբոլիստը կների նրան: Ես նույնպես կարողացավ հարթել Հոլիֆիլդի հետ կոնֆլիկտը»,- Թայսոնի խոսքը փոխանցում է Yahoo! Sports-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում