14:45  ,  23 ապրիլի, 2013

ՊՍԺ-ի հարձակվողը կարող է որակազրկվել մրցավարին հայհոյելու համար

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ժերեմի Մենեզին 3-խաղյա որակազրկում է սպառնում: 25-ամյա ֆրանսիացին կարող է պատժվել ապրիլի 21-ին կայացած ՊՍԺ – «Նիցա» (3:0) խաղի գլխավոր մրցավար Տոնի Շապրոնին վիրավորելու համար, գրում է L'Equipe-ը:

Մենեզը կարող է որակազրկվել այն դեպքում, եթե «Լիգա 1»-ի ղեկավարությունը որոշի հետաքննություն սկսել այդ դրվագի կապակցությամբ: Նշվում է, որ Մենեզը մրցավարին հայհոյել է դեղին քարտ ստանալուց հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով