12:25  ,  23 ապրիլի, 2013

Լիոնել Մեսի. «Բավարիան» ավելի ուժեղ է դարձել

«Բավարիան» շատ բարձր մակարդակով է հանդես գալիս այս մրցաշրջանում, ասել է կատալոնական «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսին: Մյունխենի «Բավարիայի» եւ կատալոնական «Բարսելոնայի» միջեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին առաջ 25-ամյա արգենտինացին կիսվել է տպավորություններով:

«Կիսաեզրափակչում թույլ թիմեր չեն լինում, իսկ «Բավարիան» շատ բարձր մակարդակով է հանդես գալիս այս մրցաշրջանում՝ խփելով բազմաթիվ գոլեր: Նախորդ տարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Չելսիից» կրած պարտությունից հետո մյունխենցիները կփորձեն ապացուցել, որ այդ անհաջողությունը պատահականություն էր: Կարծում եմ՝ «Բավարիան» ավելի ուժեղ է դարձել: Մենք չենք մտածում եզրափակիչի մասին՝ պատրաստվելով «Բավարիայի» դեմ դիմակայությանը: Իհարկե, «Ուեմբլիում» «Ռեալ» - «Բարսելոնա» եզրափակիչը կարող է մտնել ֆուտբոլի պատմության մեջ, սակայն դեռ վաղ է մտածել այդ մասին»,- Մեսիի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում