11:33  ,  23 ապրիլի, 2013

«Բալթիկայի» մարզիչ. Ամեն ինչ որոշեց Մանուչարյանի անհատական վարպետությունը

Երկու թիմերի պաշտպանողական վստահ գործողությունների պայմաններում ամեն ինչ որոշեց Մանուչարյանի անհատական վարպետությունը, հայտարարել է ռուսական «Բալթիկայի» գլխավոր մարզիչ Եվգենի Պերեւերտայլոն: Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 29-րդ տուրի շրջանակում կայացած «Բալթիկա» - «Ուրալ» (0:1) խաղից հետո ռուս մասնագետն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանին, ով խփեց հանդիպման միակ գնդակը:

«Առաջին խաղակեսում վատ չխաղացինք, սակայն չիրացրեցինք մեր պահերը: Եթե հաջողության հասնեինք մինչեւ ընդմիջումը, ապա ավելի հեշտ կլիներ: Երկու թիմերի պաշտպանողական վստահ գործողությունների պայմաններում ամեն ինչ որոշեց Մանուչարյանի անհատական վարպետությունը: Իհարկե, լավածությունը պահպապնեց նաեւ դրանից հետո: Հիանալի հնարավորություն կորցրեց Մաքսիմ Վոտինովը, իսկ հյուրերը, առջեւում լինելով հաշվի մեջ, վարպետորեն էին գործում»,- Պերեւերտայլոյի խոսքը փոխանցում է Sportbox.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում