11:22  ,  23 ապրիլի, 2013

Էվրան ծաղրել է Իվանովիչի ձեռքը կծած Սուարեսին (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան բիրմինգհեմյան «Աստոն Վիլային» դեմ չեմպիոնական խաղից հետո անդրադարձել է «Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի աղմկահարույց արաքին, երբ ուրուգվայցին ապրիլի 21-ին կայացած «Լիվերպուլ» - «Չելսի» (2:2) խաղում կծել էր լոնդոնցիների սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը:

«Աստոն Վիլայի» դեմ խաղից անմիջապես հետո Էվրոն արհեստական ձեռք է ցույց տվել երկրպագուներին՝ կծելով այն, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Էվրան ու Սուարեսը վաղուց վատ հարաբերություններ մեջ են, քանի որ ուրուգվայցին ռասիստական բնույթի վիրավորանքներ էր հասցրել Ֆրանսիայի հավաքականի պաշտպանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում