01:27  ,  23 ապրիլի, 2013

«Բոկա Խունիորսի» հանդիպումից առաջ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության հերթական տուրի «Բոկա Խունիորս» - «Բելգրանո դե Կորդոբա» հանդիպումից առաջ Բուենոս Այրեսի «Բոմբոներա» ստադիոնում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է  Diario ARMENIA de Buenos Aires-ը: Խաղից առաջ Արգենտինայի ՀՅԴ Արմենիա երիտասարդական միությունը խաղադաշտ է դուրս բերել համապատասխան գրությամբ պաստառ՝ «Հիշենք, Հայոց ցեղասպանությունը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում