17:03  ,  21 ապրիլի, 2013

Մեսին հայտավորվել է «Բավարիայի» հետ խաղին

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին կատալոնական «Բարսելոնայի» կազմում հայտավորվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում կայանալիք Մյունխենի «Բավարիայի» հետ առաջին խաղին, գրում է Sport.es-ը:

Մեսին ապաքինվել է ազդրի վնասվածքից եւ մարզվում է կատալոնական ակումբի ընդհանուր խմբի հետ, սակայն նրա մասնակցությունը դեռ հարցականի տակ է «Բավարիայի» դեմ խաղին, որը տեղի կունենա ապրիլի 23-ին Մյունխենում:

Հիշեցնենք, որ բժիշկները չէին ցանկացել վտանգի տակ դնել արգենտինացու առողջությունը եւ նրան թույլ չէին տվել մասնակցել ապրիլի 20-ին կայացած «Բարսելոնա» - «Լեւանտե» (1:0) խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում