16:44  ,  21 ապրիլի, 2013

Վիկտոր Կաշաին՝ «Բավարիա» - «Բարսելոնա» խաղի գլխավոր մրցավար

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Բավարիա» - «Բարսելոնա» խաղը կսպասարկի հունգարական մրցավարական բրիգադը` Վիկտոր Կաշաի գլխավորությամբ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

37-ամյա Կաշաիի սպասարկած խաղերում «Բարսելոնան» տարել է 2 հաղթանակ, իսկ «Բավարիան» հաղթել է 2 անգամ՝ կրելով մեկ պարտություն:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» ու «Բարսելոնայի» միջեւ կիսաեզրափակիչի առաջին խաղը կկայանա ապրիլի 23-ին Մյունխենում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում