01:48  ,  21 ապրիլի, 2013

«Վալենսիան» 5 գնդակ ուղարկեց «Մալագայի» դարպասը

Իսպանական Պրիմերայի 32-րդ տուրում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Վալենսիան» ընդունել էր «Մալագային»: Վալենսիացիները կարողացան ռեւանշի հասնել առաջին շրջանում 0:4 հաշվով կրած պարտության համար՝ հաղթելով 5:1 հաշվով:

«Մալագայի» համար չարաբաստիկ դարձավ խաղի 25-ից 31-րդ րոպեն, երբ գնդակը 4 անգամ հայտնվեց Մանուել Պելեգրինիի թիմի դարպասում: Հյուրերի հեղինակության գնդակն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ժուլիո Բապտիստան, իսկ վալենսիացիներից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի ռմբարկու Ռոբերտո Սոլդադոն:

«Վալենսիան» 53 միավորով 5-րդն է եւ 3 միավոր զիջում է մեկ խաղ պակաս անցկացրած «Ռեալ Սոսյեդադին»: «Մալագան» 50 միավորով 6-րդն է:

Իսպանիայի առաջնություն. 32-րդ տուր 

«Վալենսիա» - «Մալագա»՝ 5:1 

Դանիել Պարեխո, 25, Ռոբերտո Սոլդադո, 28, 30, Սերխիո Կանալես, 31, Էվեր Բանեգա, 51 – Ժուլիո Բապտիստա, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում