15:15  ,  25 մարտի, 2013

Աննա Կուրնիկովան հղի է Էնրիկե Իգլեսիասից

Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱՄՆ-ում բնակվող ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովան շուտով մայր է դառնալու: Երգիչ Էնրիկե Իգլեսիասի հետ 11 տարվա համատեղ կյանքից հետո, զույգը վերջապես երեխա կունենա: Այդ մասին հարցազրույցներից մեկում ասել է Էնրիկեի եղբայրը՝ Խուլիո Իգլեսիաս կրտսերը, հաղորդում է elbalonrosa.com-ը: Աննան ու Էնրիկեն ամուսնությանը դեմ են, քանի որ առանց դրա էլ երջանիկ են: Սակայն Էնրիկեն միշտ ցանկացել է երեխա ունենալ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում