Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնադլոն Globo հեռուստաալիքի շոուներից մեկին մասնակցելու արդյունքում նիհարել է մոտ 20 կգ-ով: Այժմ լեգենդար բրազիլացին դարձյալ մարզիկի արտաքին ունի, գրում է Daily Mail-ը:
Ռոնալդոն իր նոր լուսանկարը տեղադրել է Twitter-ի միկրոբլոգում՝ զարմացնելով երկրպագուներին:
Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվող տառապում էր գիրությամբ: Նրա քաշը հասել էր մինչեւ 118 կգ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում