16:46  ,  12 հունվարի, 2013

Քիմ Քարդաշյանը ցանկանում է, որ Լեւոն Արոնյանն իրեն շախմատ խաղալ սովորեցնի

Քիմ Քարդաշյանը ցանկանում է շախմատ խաղալ սովորել, այն էլ Լեւոնի Արոնյանի օգնությամբ: Նա այդ մասին գրառում է արել հունվարի 12-ին Թվիթերի իր միկրոբլոգում:

«Ես ցանկանում եմ շախմատ խաղալ սովորել: Հետաքրքիր է` Լեւոն Արոնյանը կկարողանա՞ սովորեցնել ինձ:

Հիշեցնենք` օրեր առաջ պարզ դարձավ, որ  Քիմ Քարդաշյանը հղի է: Երեխայի հայրը ռեփ երգիչ Քենի Ուեսթն է:

Իսկ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այժմ մասնակցում է Հոլանդիայում մեկնարկած Վեյկ Ան Զեե սուպերմրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում