21:01  ,  11 հունվարի, 2013

Հրայր Մկոյանը պայմանագիր կնքեց «Կարպատների» հետ

Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը պաշտոնապես դարձել է ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմյեր լիգայում հանդես եկող Լվովի «Կարպատների» խաղացող: Հունվարի 11-ին ազատ գործակալի կարգավիճակում գտնվող 26-ամյա Մկոյանը 2.5 տարվա պայմանագիր է կնքել ուկրաինական ակումբի հետ, հայտնում են NEWS.am Sport-ի աղբյուրները:

Հունվարի 11-ին գյումրեցի պաշտպանը «Կարպատների» հետ հավաքի կմեկնի Անթալիա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մկոյանը երկկողմանի փոխահամաձայնությամբ խզել էր պայմանագիրը Գյումրիի «Շիրակի» հետ:

18-րդ տուրից հետո «Կարպատների» 19 միավորով 14-րդ տեղում է եւ պայքարում է տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու համար: Ուկրաինայի առաջնությունում «Կարպատները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն մարտի 2-ին՝ մրցելով Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով