15:50  ,  12 դեկտեմբերի, 2012

Ռուսաստանի հավաքականի դարպասապահին կողոպտել են օդանավակայանում

Տափօղակով հոկեյի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Անդրեյ Մակարովին կողոպտել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում։

Գողացել են դարպասապահի պայուսակը՝ գումարով եւ փաստաթղթերով, հաղորդում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան՝ խնդրելով վերադարձնել պայուսակը կամ գոնե Մակարովի անձնագիրը։

Դարպասապահը Ռուսաստանի թիմի հետ կմասնակցի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 26-ից հունվարի 6-ը Ուֆայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում