WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն (59-3, 51 նոկաուտ) հանդիպում է ամերիկացի հայտնի մոդել եւ դերասանուհի Կիմորա Լի Սիմոնսի հետ:
Լեհաստանի ներկայացուցիչ Մարիուշ Վախի նկատմամբ տարած հաղթանակից եւ գերմանական ռեստորանում թունավորվելուց հետո 36-ամյա Կլիչկոն հանգստի է մեկնել մինչեւ գարուն: Ուկրաինացի բռնցքամարտիկին 37-ամյա Լի Սիմոնսի հետ նկատել են Լոս Անջելեսի ժամանցային կենտրոններում, գրում usmagazine.com-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում