12:38  ,  5 դեկտեմբերի, 2012

Հայաստանի պատանեկան հավաքականը կխաղա Անգլիայի, Իռլանդիայի եւ Ջիբրալթարի թիմերի հետ

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2013/2014թթ. առաջնության որակավորման առաջին փուլում Հայաստանի պատանեկան հավաքականի մրցակիցները կլինեն Անգլիայի, Իռլանդիայի եւ Ջիբրալթարի թիմերը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Դեկտեմբերի 5-ին ՈւԵՖԱ-ի գրասենյակում տեղի է ունեցել մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի, Անգլիայի, Իռլանդիայի եւ Ջիբրալթարի հավաքականներն ընդգրկվել են 7-րդ խմբում։

Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2013/2014 առաջնության եզրափակիչ մրցաշարը կկայանա Մալթայում։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում