12:22  ,  20 նոյեմբերի, 2012

Կրակել են ռուս հոկեյիստի վրա

Ռուսական «Տորլար» ակումբի հոկեյիստ Ալեքսանդր Պավլինիչը նոյեմբերի 19-ին տեղափոխվել է հիվանդանոց։

«Տորլարի» հերթական հանդիպումից հետո երիտասարդ հոկեյիստն իր ընկերուհուն տուն է ուղեկցել, սակայն ճանապարհին կոնֆլիկտ է առաջացել անցորդներից մեկի հետ։ Վեճի ընթացքում խուլիգանը տրավմատիկ զենքով կրակել է Պավլինիչի վրա։ Հոկեյսիտը բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա ընկուհու հետ ամեն ինչ կարգին է։

Ավելի ուշ Պավլինիչի վրա կրակողը ձերբակալվել է։ Բժիշկները դեռ չեն նշել, թե երբ հոկեյիստը կապաքինվի։ Նա կրծքավանդակի հատվածում վնասվածք է ստացել, գրում է «Газета.ru»-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում