Շատ ուրախ եմ, որ ստացվեց, կարողացանք մեդալներ նվաճել: Ես սխալներով կատարեցի վարժությունս, այդ պատճառով էլ բրոնզե մեդալակիր դարձա:
Այս մասին Ռիմինիում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ նվաճելուց հետո ասաց Մամիկոն Խաչատրյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 17-ամյա Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում վաստակեց 14.266 միավոր եւ նվաճեց բրոնզե մեդալ:
«Անչափ ուրախ եմ իմ եւ ընկերոջս մեդալների համար: Ուժեղ պայքար գնաց, մրցակցությունը մեծ էր: Ուժեղ մասնակիցներ կային: Փորձեցինք անել առավելագույնը: Ստացվեց, կարողացանք մեդալներ նվաճել:
Աշխարհի առաջնության համեմատ, այստեղ վարժությունս մի փոքր վատ կատարեցի, ավելի շատ սխալներ կային, քան աշխարհի առաջնության ժամանակ: Այդ պատճառով էլ երրորդ տեղ գրավեցի, բայց շատ ուրախ եմ, որ կարողացա գոնե մեդալ նվաճել»,- ասաց Մամիկոն Խաչատրյանը:
Լուսինե Շահբազյան
NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում