22:24  ,  26 ապրիլի, 2024

ԵԱ․ Արթուր Ավետիսյանը գրավեց չորրորդ տեղը (ֆոտո, վիդեո)

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Ավետիսյանը օղակների վարժության եզրափակիչում գրավեց չորրորդ տեղը։

Հայաստանի ներկայացուցիչը հավաքեց 14.800 միավոր։ Որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը գրավել էր 7-րդ տեղը՝ 14.633 միավոր:

Գագիկ Խաչիկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում գրավել էր 9-րդ տեղը:

Ապրիլի 27-ին հենացատկի եզրափակիչում հանդես կգա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Արթուրդ Դավթյանը։

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում