09:41  ,  26 ապրիլի, 2024

Սերժիու Կոնսեյսաուն երկարաձգեց պայմանագիրը «Պորտուի» հետ

Պորտուգալական «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն երկարաձգել է համագործակցությունը ակումբի հետ։ 49-ամյա պորտուգալացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Սերժիու Կոնսեյսաուի գլխավորությամբ «Պորտուն» երեք անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, երեք անգամ էլ նվաճել է երկրի գավաթը։

Սերժիու Կոնսեյսաուն թիմը ղեկավարում է 2017 թվականից։ Այս ընթացքում «Պորտուն» 372 խաղում տարել է 268 հաղթանակ, 49 խաղ ավարտել ոչ ոքի, կրել 55 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում