10:02  ,  25 ապրիլի, 2024

«Բարսելոնայի» փոխնախագահ․ Չավին մնում է, նա երջանիկ է այստեղ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն հայտարարե, որ իսպանացի Չավին չի հեռանա կատալոնական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից։

«Չավին մնում է, նա երջանիկ է «Բարսելոնայում»։ Ակումբը չի բանակցել այլ ակումբների հետ։ Մարզական տնօրեն Դեկուն լիովին վստահում է նրան։ Որոշումը հաստատված է»,- Ռաֆա Յուստեի խոսքը մեջբերում է twitter.com/fabrizioromano-ն։

Չավին ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 30-ին կլքի պաշտոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում