«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ներողություն է խնդրել երկրպագուներից Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 29-րդ տուրի խաղում Լիվերպուլի «Էվերտոնից» կրած 0:2 հաշվով պարտության համար։
«Ես չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել այս արդյունքը։ Միայն կարող եմ ներողություն խնդրել ֆանատներից այս երեկոյի համար։ Մենք պետք է ավելի լավ մեզ դրսեւորեինք, բայց չարեցինք։
Չեմպիոնական մրցավազքն այլեւս կախված չէ մեր արդյունքներից։ Մենք կարող ենք միայն ձգտել հաղթանակի մնացած խաղերում եւ հույս ունենալ, որ «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» կձախողվեն»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
34 խաղից հետո «Լիվերպուլը» 74 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» հետ է 3 միավոր։ Երրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» 32 խաղից հետո ունի 73 միավոր։ «Էվերտոնը» 16-րդն է՝ 33 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում