23:59  ,  18 ապրիլի, 2024

Լուկաս Սելարայանի գոլը նպաստեց «Ալ Ֆատեհի» հաղթանակին (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 28-րդ տուրում «Ալ Ֆատեհը» տանը մրցեց «Ալ Ռայեդի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

Դաշտի տերերի երկրորդ գոլը 12-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի 31-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։

«Ալ Ֆատեհը» 40 միավորով 6-րդն է, «Ալ Ռայեդը» 13-րդ տեղում է՝ 30 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում