19:50  ,  18 ապրիլի, 2024

Ռոդրի․ Խաղադաշտում տեսնում էի միայն «Մանչեսթեր Սիթիին»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (1։1, 11մ` 3:4)։

«Անկեղծ ասած՝ խաղադաշտում տեսնում էի միայն «Մանչեսթեր Սիթիին»։ «Ռեալը» հրաշալի պաշտպանվեց։ Նրանք գիտեն՝ ինչպես տառապեն։ Բայց ստեղծած գոլային հնարավորություններով, այլ ցուցանիշներով ՝ մենք պետք է դուրս գայինք կիսաեզրափակիչ։

Այս մրցաշարի բարդությունն այս է։ Ես շնորհավորում եմ մրցակցին»,- Ռոդրիի խոսքը մեջբերում է City Xtra-ն։

Կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» մրցակիցը կլինի Մյունխենի «Բավարիան»։ Մյուս ուղեգիրը կվիճարկեն Փարիզի ՊՍԺ-ն եւ Դորտմունդի «Բորուսիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում