16:11  ,  18 ապրիլի, 2024

Բելինգեմ․ Անչելոտին ազատություն է տալիս, մեր ուժեղ կողմը իմպրովիզացիան է

Մադրիդի «Ռեալի» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հիացմունքով է խոսել է Արքայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին։

«Անչելոտիի ամենամեծ ուժն այն է, որ նա թույլ է տալիս տղաներին ստեղծագորել, նա ազատություն է տալիս, մեր ուժեղ կողմը իմպրովիզացիան է։ Որոշ թիմեր խաղում ստույգ համակարգի համաձայն։ Նրանց դեմ խաղալը բարդ է։

«Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումից առաջ Անչելոտին հորանջում էր եւ խնդրեց ինձ դուրս գալ խաղադաշտ եւ երեկոն ավելի ուրախ դարձնել։ Նրա վստահությունը փոխանցվում է նաեւ մեզ»,- Բելինգեմի խոսքը մեջբերում է Tuttosport-ը։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» «Մանչեսթեր Սիթիին» հաղթել է հետխաղային 11-մետրանոցներով՝ 4:3: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1: Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 3:3:

Կիսաեզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի Մյունխենի «Բավարիան»։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկնե Փարիզի ՊՍԺ-ն եւ Դորտմունդի «Բորուսիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում